«Սերժին եմ ընտրել» խոստովանության համար արձանագրություն է կազմել

ԿԸՀ-ի Իրավիճակային վերլուծության կենտրոնը շարունակում է արձագանքել ընտրախախտումների մասին տեղեկատվությանը:
Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության քաղաքացիներից մեկը հայտնել է, որ կաշառք են բաժանում Սարի թաղի թիվ 70 դպրոցում: Լուսաբանման արդյունքում տեղամասային հանձնաժողովում գտնվող անձանց կողմից ճշտվել է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման միջադեպ չի արձանագրվել:
Ըստ մեկ այլ աղբյուրի, 41/09 ընտրատեղամասում «Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդները ժամը մեկ ներս են մտնում, ճշտում են ընտրողների թիվը և հայտնում են ոստիկանությանը: Նույն ընտրատեղամասին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Սոֆյա Աբրահամյանը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և տեղամասում քվեարկությունը ընթանում է բնականոն հունով:
Իսկ 32/56 ընտրական տեղամասում մի պապիկ ընտրելուց հետո հանձնաժողովի անդամներին է նայել ու ասել. «Սերժին եմ ընտրել»: Տեղամասային ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ նման հայտարարություն լսել է միայն ՀՔԱ դիտորդ Նազելի Մովսիսյանը և դրա վերաբերյալ դիտորդի հաղորդման հիման վրա ՏԸՀ գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում, որովհետև արգելվում է տեղամասային կենտրոնում հայտնել կատարված քվեարկության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում