Քվեարկության օրը ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ
18/02/2013 21:45
Նմանատիպ
ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձնագրային ծառայություններ դիմած ընտրողներին տրամադրել է անձնագրին փոխարինող 606 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Համեմատության համար ասենք, որ 2012 թ. կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության օրը ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 160 տեղեկանք»,- ասվում է հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում