Ա.Ղուկասյանի մամլո խոսնակ. Ենթադրում եմ, որ առանձնապես բան չի փոխվել, պարզապես խաղաղ է իրականացվել ամեն ինչ

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մամուլի խոսնակ Մարիամ Աբրահամյանը մեկնաբանել է EXIT POLL-ի նախնական արդյունքները, որոնց համաձայն նախագահական ընտրություններին հաղթում է Սերժ Սարգսյանը:

«Ինչ մեկնաբանեմ, ամեն ինչ ակնհայտ է: Այդ EXIT POLL կոչվածը, դա նույն հարցումն է, ինչ ի սկզբանե փորձում են մեզ հրամցնել և մեր գիտակցությանը հասցնել»:

HayNews.am-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ քվեարկության հետ կապված դիտարկումներ չեն արել. «Մենք վստահված անձինք չենք ունեցել, պարզապես համացանցում տեղադրված նյութերը նայելով՝ ենթադրում եմ, որ առանձնապես բան չի փոխվել, պարզապես խաղաղ է իրականացվել ամեն ինչ: Այնուամենայնիվ խելամիտ մարդիկ կարող են հասկանալ՝ ինչը, ինչպես է արվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում