Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Էսօր Թումանյանի ծննդյան օրն է: Կարդում եմ հիմա իր քառյակները. անկեղծ ասած դա ինձ ավելի կարևոր է թվում, քան ամեն ժամ փոխվող տոկոսներին ու համացանցում էս ընտրական լաչառություններին հետևելը…

Ու մտածում եմ: Տեսնես ե՞րբ էլի կծնվեն Թումայնանի, Չարենցի, Սևակի պես մարդիկ: Իրենց պարագայում երևի ճիշտ կլինի կիրառել ‘ ՄԱՐԴ ԱՍՏԾՈ…

Էսօր էդ ժամանակների մտավորականության թողած ժառանգությունն է դեռ իներցիայով շարունակվում ու քիչ թե շատ պահում մտավորականություն կոչված սուբյեկտի անունը: Բայց մինչև երբ չգիտեմ… Էսօր մեզ պետք են ավելի շատ ոչ թե ընտրություններ, դեմոկրատիա, եվրոպա, զըրթ-զիբիլ,… այլ հենց էս ա պետք… Մարդիկ… ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵԾՂՆԵՐ, ՆԿԱՐԻՉՆԵՐ, ԴԵՐԱՍԱՆՆԵՐ…

Էսօր արդիական է դառնում Իսահակյանի խոսքը. “…Եւ ձեզ ասում եմ, կգա ոգու սով…”
Ծնունդդ շնորհավոր Ամենայն Հայոց Բանաստեղծ… Էս ընտրական թոհ ու բոհի մեջ, մոտ մի դար առաջ քո գրած էս խոսքերը թող Չհնչեն որպես ձայն բարբառո յանապատի…, և ամենքի համար ապրածդ կյանքը թող օրինակ լինի, որ մարդիկ իրենց կյանքում մի վայրկյան գոնե քեզ հետ լինեին, ոնց որ դու ես ամենքի հետ…

Երնեկ էսպես’ անվերջ քեզ հետ’ իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ’ դաշտում մենակ’ երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը’ ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…


Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում