ԿԸՀ-ն շարունակում է ամփոփել քվեարկության արդյուքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփելու նպատակով: Հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն հաստատել են տվյալների ամփոփման արձանագրության կազմումը:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ մասնակցությունը կազմել է 60.18 տոկոս՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2.529.016 է, իսկ ընտրությանը մասնակցել է 1.521.931 ընտրող, այսինքն՝ ընտրողների 60.18%-ը:

1988 ընտրատեղամասերի տվյալների ամփոփման արդյունքում նախնական տվյալների համաձայն, առաջատարը գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ով ստացել է 861160 ձայն կամ ընտրողների ձայների 58.64%-ը: Երկրորդ հորիզոնականում 539672 ձայնով (36.75%) Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Նրան հաջորդում են Հրանտ Բագրատյանը՝ 31643 ձայն (2.15%), Պարույր Հայրիկյանը 18093 ձայն (1.23%), Անդրիաս Ղուկասյանը 8328 (0.57%), Վարդան Սեդրակյանը’ 6203 (0.42%), Արման Մելիքյանը’ 3516 (0.24%):

Հետևեք մեզ նաև Telegram-ում