ICES նախագահ. «Մեր դիտորդական առաքելությունը համարում է, որ ընտրությունները լեգիտիմ են»
Նմանատիպ
ՀՀ նախագահական ընտրությունները անցել են դեմոկրատական մրցակցային պայքարում և համապատասխանում են միջազգային ընտրական օրենքների հիմնական սկզբունքներին և պահանջներին: Նման գնահատական այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվեց 134 ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացրած «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը» (ICES):
Tert.am-ի հաղորդմամբ՝ կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցիքերը նշեց, որ իրենք այցելած ոչ մի տեղամասին բացասական գնահատական չեն տվել:
«Ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներն աննշան են ազդել դեմոկրատական սկզբունքով անցկացված ընտրությունների արդյունքների վրա՝ դրանց թափանցիկության, ազատության և քաղաքական դեբատների: Մեր դիտորդական առաքելությունը համարում է, որ ընտրությունները լեգիտիմ են և համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին»,- ընդգծեց նա:
Կենտրոնի նախագահն ընդգծեց, որ իրեն դուր է եկել Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա այն հայտարարությունը, թե հաղթել է ժողովուրդը:
«Դա շատ լավ է: Թեև նախագահը ստացել է կեսից ավելի ձայներ, բայց հայտնածի ձայները պետք է դեղին քարտ լինեն նախագահի համար, որից պետք է հետևություն արվի, որ անելիքներ կան Հայաստանում»,- ասաց նա:
Միաժամանակ նա նշեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրել են և՛ դրական, և՛ բացասական երևույթներ:
Նույն կենտրոնի ԱՄՆ ներկայացուցիչ Լիդա Լաուսոնը նշեց, որ մի քանի տեղամասերում աշխատանքային ոչ այնքան լավ պայմաններ են եղել, մասնավորապես, հանձնաժողովի անդամները բողոքել են, որ շատ ցուրտ է։
«Տեղամասեր կային, որոնք բացվելուց հետո անջատվեց լույսը, հետո միացավ, բայց երեք անգամ կրկնվեց: Դա դադար էր հանձնաժողովի համար, և նրանք օգտագործում էին մոմեր ու հեռախոսի լույս: Դժգոհություն կար կնիքի հետ կապված, որոնք մոտ 2 ժամ հետո որոշ դեպքերում անհետանում էր: Կային, մարդիկ, ովքեր ընտրողներին բերում էին ընտրատեղամասեր, բայց մեր դիտորդներին չհաջողվեց պարզել, թե ինչ կապ կա ընտրողներին բերողների ու ընտրողների միջև»,- ասաց նա և միաժամանակ նշեց, որ բոլոր այն տեղերում, որտեղ իրենք են գտնվել ընտրական գործընթացը հանգիստ է ընթացել:
Նույն կենտրոնի դիտորդ Աննա Չուրդովան նշեց, որ ՀՀ ընտրություններին հետևում է 2003թ-ից և, ըստ իրեն, հայ ժողովուրդը անցել է միաժամանակ շատ դժվար, բայց շատ լավ ճանապարհ:
«Շնորհակալություն եմ հայտնում հայ ժողովրդին հյուրասիրության և ընդունելության համար, որ արժանացել են բոլոր ընտրատեղամասերում»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում