Այսօր «Ազատության» հրապարակում հանրահավաք տեղի չի ունենալու

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ 17.00-ին Ազատության հրապարակում, փաստորեն, հանրահավաքի փոխարեն հրավիրում է բացոթյա մամլո ասուլիս:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե ինչու՞ ի սկզբանե որոշված հանրահավքն այսօր դարձավ ասուլիս, կուսակության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք չենք ասել հանրահավաք, մենք հրավիում ենք ասուլիս, Րաֆֆի Հովհաննիսյանը բացի ԶԼՄ-ներից, դիմելու է նաև հանրությանը, հիմա կարող է ասուլիսը դառնալ հանրահավաք, չեմ կարող ասել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում