Ա.Ղուկասյանը կդադարեցնի իր հացադուլն այսօր՝ ժամը 16:00-ին

Հայաստանի՝ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ժամը 16:00-ին կդադարեցնի հացադուլը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թեկնածուի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:

«Այսօր Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի իր հացադուլը: Նա նաև բուժզննում կանցնի և կփորձի վերականգնվել»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Անդրիաս Ղուկասյանն ավելի ուշ հանդես կգա նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավի առաջին օրվանից՝ հունվարի 21-ից, հացադուլ էր անում ՀՀ ԳԱԱ դիմաց: Նրա պահանջն էր դադարեցնել շինծու ընտրությունները և հանել Ս.Սարգսյանի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում