Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար 2 դիմում է ստացվել

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ս.թ. փետրվարի 7-ից փետրվարի 17-ը դիմել են հետևյալ անձինք’

Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը՝ ծնված 1969թ.
Աստղիկ Շամսի Ավետիսյանը’ ծնված 1977թ.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Ռուբեն Ջաղինյանը «Շարմ» հոլդինգի տնօրենն է, իսկ Աստղիկ Ավետիսյանը ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի նախկին օգնականն էր: 

Փետրվարի 1-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո փետրվարի 7-ին հայտարարվեց մրցույթ, որը ըստ սահմանված կարգի՝ տևում է 10 աշխատանքային օր: Քանի որ այդ ընթացքում եղել են ոչ աշխատանքային օրեր, մրցույթի ժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 12–ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում