Կյանքից հեռացել է ակադեմիկոս Վիկտոր Ափոյանը
Նմանատիպ
83 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վիկտոր Թադևոսի Ափոյանը:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Ափոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18-00-ին Կոնդ թաղամասի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը’ փետրվարի 20-ին, ժամը 13-00-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանից։
Վիկտոր Ափոյանը ծնվել է 1930թ. Թբիլիսիում: Բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, որն ավարտել է 1955թ.:
Մոսկվայում իրականացրած գիտահետազոտական աշխատանքից հետո 1963թ. նրա բժշկական, գիտական, մանկավարժական գործունեությունն անխախտ կապված է եղել Հայաստանի առողջապահության ոլորտի’ վիրաբուժության հետ:
1963-1979թթ. աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում’ հասնելով պրոֆեսորի պաշտոնի:
1979-1998թթ. ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնը, «Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։ 1998թ. մինչ իր մահը եղել է այդ ամբիոնի պրոֆեսորը:
1973-1974թթ. Վիկտոր Ափոյանը Երևանի գլխավոր վիրաբույժն էր, 1982-1984թթ.’ Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժը:
1990-2008թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Վիրաբուժությունե մասնագիտական խորհրդի նախագահը:
Պրոֆ. Վ.Թ.Ափոյանը հայերենով հրատարակված «Վիրաբուժական հիվանդություններե դասագրքի հեղինակն ու խմբագիրն է:
Նա հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատանք:
Հայաստանի վիրաբուժությունում առաջինն է ներդրել կերակրափողի պլաստիկայի, էխինակոկոզի բուժման, էնդոկրին վիրաբուժության մի շարք մեթոդներ:
Բժշկական հասարակության, Վիկտոր Ափոյանի սաների և հազարավոր ապաքինված հիվանդների սրտերում միշտ վառ կմնա տաղանդավոր վիրաբույժի, փայլուն գիտնականի և լավ մարդու հիշատակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում