Էդ.Նալբանդյանն արցախյան հիմնախնդրի ներկա փուլը քննարկել է Արցախի ԱԳ նախարարի հետ
19/02/2013 15:58
Նմանատիպ
Փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ և Արցախի Հանրապտության ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը իր արցախյան գործընկերոջը ներկայացրեց Փարիզում ԵԱՀԿ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպման արդյունքները:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև երկու ԱԳՆ-ների միջև համագործակցությանն առնչվող հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում