Ա.Ղուկասյանը լքել է հացադուլի վայրը

Նախապես հայտարարվածի համաձայն՝ ՀՀ ԳԱԱ դիմաց հացադուլ անող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լքել է հացադուլի վայրը: Նա հեռացել է ոստիկանների ուղեկցությամբ:

ԳԱԱ շենքի մոտից հեռացրել են թեկնածուի աթոռը, վրանը և մյուս իրերը:

Թեկնածուին հսկող ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցները նույնպես հեռացել են Բաղրամյանից: Տարածքից հեռացվել է նաև թեկնածուի վրանը և մյուս իրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում