Շուշան Պետրոսյան. Մենք հաշմանդամ, զոհված զինծառայողների ընտանիքների առաջ պարտք ունենք
Նմանատիպ
Փորձը ցույց է տալիս, որ սոցիալապես ավելի անապահովները միշտ ավելի պատրաստակամ են իրենց հնարավությունների չափով մասնակից լինել նման նախաձեռնություններին,-ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Հանրապետական խմբակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, գրում է panorama.am-ը:
Վկայակոչելով նախորդ տարիների փորձը, պատգամավորը նշեց, հաշմանդամ ու զոհված զինծառայողների խնդիրներն ամբողջությամբ լուծում չեն ստացել, քանի որ առկա մեխանիզմները կարճաժամկետ ծրագրեր են առաջարկում:
«Այս օրինագծի դեպքում խոսքը երկարաժամկետ ծրագրի մասին է, նման նախագծի, նման հիմնադրամի անհրաժեշտությունը կա»,-ասաց Շուշան Պետրոսյանը:
Նրա համար հասկանալի է, որ հասարակության մեջ վստահության պակաս կա, բայց այդ խնդիրը կարելի է լուծել հանրային վերահսկողության իրականացմամբ, հաշվետվությունների պարբերաբար հրապարակմամբ:
«Ես չգիտեմ ավելի կարևոր բան, քան բանակի, հայ զինվորի կողքին լինելն է: Մենք հաշմանդամ, զոհված զինծառայողների ընտանիքների առաջ պարտք ունենք, ու ավելի կարևոր ու այժմեական բան, քան այս նախագիծն է, այսօր չկա»,-ասաց պատգամավորը:
Շուշան Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում