Բ.Սահակյանն ընդունել է Հ.Նաղդալյանի գլխավորած պատվիրակությանը
20/02/2013 14:44
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացման եւ ընդլայնման մասին: Նախագահ Սահակյանի խոսքով’ այն կարեւոր է թե ներքին, թե արտաքին քաղաքական տեսանկյուններից:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական – Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Վասիլի Աթաջանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում