Ազատ դեմոկրատները շնորհավորում են Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ
Նմանատիպ
Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձ է հղել Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
25 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, հայ ժողովրդի ազատատենչ ոգին ու անկախության ձգտումը զարթոնք ապրեց, և հենց այդ զարթոնքի շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի անկախ Հանրապետությունը: Շարժումը ծնեց նաև հայկական երկրորդ անկախ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Արցախյան Շարժումից 25 տարի անց էլ ՀՀ քաղաքացին անկոտրում է և ամուր կանգնած իր հողի վրա՝ պայքարելով Հայաստանի Հանրապետությունում իրական ժողովրդավարության հաստատման և մրցունակ պետություն ունենալու համար:
Եվս մեկ անգամ շնորհավորելով այս պատմական օրվա կապակցությամբ՝ մեր երախտիքն ենք հայտնում այն մարդկանց, որոնց պայքարի և արյան գնով այսօր մենք ունենք անկախ պետություն: Վստահ ենք, որ
ՀՀ անկոտրում և արժանապատիվ քաղաքացին ի զորու է հաղթահարել մեր պետության առջև ծառացած բոլոր մարտահրավերները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում