«Ժողովուրդ». «Կրթության ազգային ինստիտուտ»-ի գլխին սև ամպեր են կուտակվել

«Ժողովուրդ». «Կրթության ազգային ինստիտուտ»-ի գլխին սև ամպեր են կուտակվել

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխին սև ամպեր են կուտակվել։ Եվ այս վիճակը ստեղծվեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է իր նախորդի՝ Արմեն Աշոտյանի՝ ԿԱԻ-ի կողմից ստացված «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայից, և այն աճուրդի է հանվել։ 

Այսպես՝ նախ վերահսկիչ պալատն այստեղ ստուգումներ իրականացրեց՝ եզրակացնելով, որ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը սխալ է ծախսվել։ Ապա ՀՀ գլխավոր դատախազությունը այս եզրակացության հիման վրա քրեական գործ հարուցեց, որը նախաքննության փուլում է։

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ հիմա էլ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն է ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների մասով։ Ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանը «Ժողովուրդ»-ին պազաբանել է, որ ՊԵԿ-ի ստուգումները 2012-2013թթ.-ին են վերաբերում. «Ես պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում էլ չի արել»,- թերթի հետ զրույցում վստահեցրել է տնօրենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում