Անահիտ Բախշյան. «Րաֆֆու հետ եմ կապում ամուսնուս սպանողներին հայտնաբերելու հույսը»

Իմ ամուսնուն սպանողներին գտնելու հույսը կապում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս մասին «Ազատության» հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասել է «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը: Իր ելույթում նա նշեց, որ իրենց գործունեության հիմքում ընկած է սերը: «Սերը մեր քաղաքացիների, մեր Հայրենիքի և նաև մեր թշնամու նկատմամբ»: 

Անահիտ Բախշյանը վստահ է, որ ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է ոչ թե 37%, այլ մի քանի 37%-ր: «Այո, մեր երկրում կա ժողովրդավարության որոշակի աստիճան: Բայց սա այն չէ, ինչին մենք ձգտում էինք: Մենք սպասում ենք այն ժողովրդավարությանը, երբ այն իշխանությունը, որը չի ստացել ժողովրդի ձայնը, պետք է օր առաջ այդ իշխանությունը վերադարձնի ժողովրդին», – ասել է Անահիտ Բախշյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում