Ադրբեջանը Չեխիային տհաճ անակնկալի է բերել
Նմանատիպ
Չեխիայի Արտաքին Գործերի նախարարությունը չի մասնակցել Չեխիայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից կազմած բանաձեւի պատրաստման աշխատանքին: Այս մասին տեղեկացնում են Չեխիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի նկատմամբ Չեխիայի դիրքորոշումն անփոփոխ է: Չեխիայի Հանրապետությունը սատարում է միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են հարցի խաղաղ կարգավորմանը եւ այն հավասարապես բարեկամական հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ:
Չեխիայի ԱԳՆ-ից տեղեկացնում են նաեւ, որ նշված գերատեսչությունը տհաճորեն անակնկալի է եկել Ադրբեջանի ԱԳՆ-ի կատարած քայլից. վերջինս բանաձեւն ավելի շուտ է տեղադրել իր պաշտոնական կայքում, քան Չեխիայի Խորհրդարանի նշված կոմիտեն կհայտարարեր դրա մասին:
Հիշեցնենք, որ խոսքը Խոջալուի դեպքերին վերաբերող բանաձեւի մասին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում