Նիկոլ Փաշինյան. «Ժողովուրդն իրականացրեց 30 վարկյանանոց հեղափոխություն»

Այն, որ փետրվար է և մենք այստեղ ենք նշանակում է մեկ բան: Այն, որ մեր պայքարը անկասելի է, իսկ ժողովրդի հաղթանակն՝ անխուսափելի է: Այս մասին «Ազատության» հրապարակում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Մենք այստեղ ենք, որպեսզի նայենք բռնապետության աչքերին և ասենք, որ բռնապետության պարտությունն անկասելի է»:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրել է իր նախագահին, բայց ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները ցույց են տալիս, որ իշխանությունները փորձում են կրկին վերարտադրվել: «Փետրվարի 18-ին ՀՀ 1988 ընտրատեղամասերում ժողովուրդն իրականացրեց հեղափոխություն: 30 վարկյանանոց հեղափոխություն: Եվ մեր պարտքն է դե-ֆակտո հաղթանակը ամրագրել նաև դե-յուրե»:

Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին միանալ պայքարին առանց որևէ նախապայմանների: 

Իր խոսքի ավարտին Նիկոլ Փաշինյանը առաջարկեց հիշել 2008 թվականի մարտի 1-ի զոհերին: «Այլևս երբեք չթույլատրենք, որպեսզի մեզ կոտորեն մեր մայրաքաղաքի սրտում… Եվ ուրեմն հաղթանակ և ուրիշ ոչինչ», – բացականչեց Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում