Չինաստանում կապիկի ձագը բնակություն է հաստատել այծերի մեջ

Չինաստանում կապիկի ձագը բնակություն է հաստատել այծերի մեջ

Չինաստանի Ցզյանսիի նահանգում կապիկի ձագը, ենթադրաբար, մագոտա ցեղատեսակի, մտերմացել Է այծերի հետ: Կենդանիների տեսագրությունը նոյեմբերի 16-ին հրապարակել են YouTube-ի CCTV News ալիքում:

Ինչպես նշվում Է հոլովակին կից գրառման մեջ, ֆերմեր Չժուն Շուն կապիկին հայտնաբերել Է, երբ արածեցնում Էր հոտը: Նրա խոսքով՝ ձագն այծերի հետ բնակվում Է արդեն չորս կամ հինգ օր՝ ամեն առավոտ հերթով տեղավորվելով կենդանիների մեջքին: «Ես փորձեցի նրան կերակրել բանաններով, բայց նա ամուր բռնվում Է բրդից»,-ասել Է չինացին:

Կենդանիների պաշտպանության տեղական ծառայությունը պլանավորում Է օգնություն ցուցաբերել կապիկին եւ նրան տեղափոխել Իչուն քաղաքի կենդանաբանական այգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում