Այգեպարում խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ադրբեջանցի դիպուկահարները կրակում են գյուղի վրա

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանամերձ Այգեպար գյուղում խաղաղ բնակիչ է վիրավորվել:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հաստատեց այս տեղեկատվությունը.
«Վիրավորվողը 1968 թ.-ին ծնված Դավիթ Հայկազի Գաբրիելյանն է: Նա այսօր խաղողի այգում աշխատում էր, երբ կրակեցին»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:

Գյուղապետի խոսքով’ վիրավորումը դաստակի շրջանում է, կյանքին վտանգ չի սպառնում: Վիրավորը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց:

Գյուղապետը նշեց նաև, որ գյուղի ուղղությամբ պարբերաբար’ երկու ժամը մեկ, դիպուկահարներ են կրակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում