Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ս.Սարգսյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր շնորհավորանքներն է ուղղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.

«Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին: Հուսով եմ, որ Ձերդ Գերազանցության նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ:

Շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական եւ ամուր հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը’ Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին’ բարօրություն եւ փառք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում