7 մեծ մեղքերը մարդկային հարաբերություններում
Նմանատիպ
Ջուլիան Տրեժեր անունով մասնագետը առանձնացրել է շփման ժամանակ անթույլատրելի 7 մահացու մեղքերը, որոնցից մի քանիսը այս կամ այն կերպ բնորոշ է մեզնից յուրաքանչյուրին:
Բամբասանք
Խոսել մեկի մասին իր բացակայության ընթացքում, շատ վատ սովորություն է: Եվ դուք, և ձեր խոսակիցը գիտեք. նա, ով բամբասում է ինչ-որ մեկից, կբամբասի նաև ձեզնից:
Քննադատել
Եթե դուք հակված եք քննադատել ու խոսել բացասական տոնով, պատրաստ եղեք, որ ձեր զրուցակիցը` ձեզ հետ խոակցության ընթացքում, լարվածություն կզգա: Դժվար է նման դեպքում հանգիստ լինել, երբ մտավախություն կա, որ զրուցակիցդ վաղը քեզ կքննադատի:
Բացասական աուրա
Բացասականությունը վարակովի է: Բարդ է, զրուցել մեկի հետ, ով ամեն բան վատ է ներկայացնում: Ջուլիան ներկայացնում է նման դեպք. մի անգամ նա ասել է իր մայրիկին. «Այսօր հոկտեմբերի մեկն է», մայրիկը պատասխանել է. «Ինչ ահավոր է»:
Դոգմատիզմ
Երբեք ցանկություն չես ունենա խոսել նրա հետ, ով մեկ ուղությամբ է մտածում և դժվարությամբ համոզվում: Նմանօրինակ մարդիկ ունակ չեն ընդունել նոր ինֆորմացիա, խոսակցության ընթացքում փաստերն ու կարծիքները խեղաթյուրում են, դա շատ հոգնեցուցիչ է:
Դժգոհություն
Դժգոհությունը մի վիրուս է, որը ընդգրկում է ողջ մոլորակը: Մենք դժգոհում են քաղաքականությունից, եղանակից, գներից, արժեքներից, տրանսպորտից, ազգային հավաքականների սպորտային հաջողություններից… Ժամանակն է, պարզապես կանգ առնել:
Արդարացումներ
Մեթոդներ փնտրել ու արդարացնել սեփական անձը, շատ դեպքերում նշանակում է մեղքը այլ անձի վրա բարդել: Պետք չէ մեղադրել շրջապատի մարդկանց, որպեսզի ինքդ պատասխանատվություն չկրես արածներիդ համար: Խնդիրը հնարավոր չէ լուծել, երբ նրա գոյության համար պատասխան է տալիս այլ անձ: Միայն լավ արդյունքների հասնելու համար, անհրաժեշտ է գործը ձեռքը վերցնել ու փոխել վարքը:
Չափազանցություն
Չափազանցությունը աղքատացնում է մեր խոսքը: Երբ, խոսքի մեջ ամեն բան միայն հրաշալի է կամ մեգահզոր, արդեն կասկած է հարուցում, իսկ նա ով խաբում է, դադարում են հավատալ: Պետք է պարզապես փորձել հնարավորինս անկեղծ լինել ու խոսքը չխեղաթյուրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում