ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր երեկոյան արտահերթ նիստ կգումարի:

Ինչպես հաղորդում են ԿԸՀ մամուլի ծառայությունից օրակարգում երեք հարց է ընդգրկված. 2013 թ. ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը սահմանելու մասին, Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգող Գևորգ Կալենչյանի դիմումի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում