ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին
21/02/2013 14:28
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ներքո՝ փետրվարի 22-ին հերթական դիտարկումը կանցկացվի Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի սահմանին՝ Մարտունու ուղղությամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենի Շարովը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Ուիլյամ Փրայորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում