Ր.Հովհաննիսյանը հանդիպեց Ս.Սարգսյանին (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ինչպես հաղորդում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից, քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում