Հ.Բագրատյանը ողջունում է Ր.Հովհաննիսյան-Ս.Սարգսյան հանդիպումը

Ազատություն կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, պաշտոնական տվյալներով երրորդ տեղը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու քայլը: «Բա իհարկե, ճիշտ արեց, որ հանդիպեց»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը:

Ավելի վաղ Հ. Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Իշխանության և ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Ր. Հովհաննիսյանին ու Ս.Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը և փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի»։

Հ. Բագրատյանին հարցրինք նաեւ, թե ինչպես է գնահատում Ր. Հովհաննիսյանի քայլը, որ հանդիպումից հետո նա ոչինչ չի ասել նախագահականի դիմաց սպասող քաղաքացիներին՝ հորդորելով վաղը գալ Ազատության հրապարակ:

«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս, չգիտեմ՝ հանդիպել, ինչ են խոսել»,- ասաց Հ. Բագրատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում