Ի՞նչ կադրեր են ներկայացնում հանրությանը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները

Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը հրապարկեց Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման տեսագրությունը։ Ի սկզբանե Րաֆֆիի կողմնակիցները պնդում էին, որ ունեն հանդիպման տեսագրության ամբողջական տարբերակը, բայց վերջում պարզվեց, որ իրենց օպերատորը «անհարմար պահի» դադարեցրել է նկարականումը:

«Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ գտնվող կադրերը: Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան, թե «հիմա լրագրողների ներկայությամբ պետք է զրուցենք», – Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը’ «Չէ, ինձ մի ասեք, եթե դուք դրա կողմնակիցը չեք’ պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը», – նշված է սոցիալական ցանցի գրառման մեջ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում