ՆԱՏՕ-ի պատվիրակությունը մեկշաբաթյա այցով կժամանի Հայաստան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ որոշում է ստորագրել, ըստ որի.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի’

1. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2012 թվականի գնահատման նպատակով ՆԱՏՕ-ի պատվիրակության (4 մարդ)’ 2013 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը’ 926500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին’ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների կեցության և սննդի հետ կապված ծախսերը կատարվելու են հյուրերի կողմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում