Ցուցարարները կարմիր քարտ են ցույց տվել ոստիկաններին. Բողոքի ակցիա ԵԱՀԿ գրասենյակի մոտ

Մի խումբ ակտիվիստներ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտ։ Նրանք եկել էին դեղին և կարմիր քարտեր ցույց տալու միջազգային դիտորդներին, ինչպես նաև ընտրակեղծիքներով հուշանվերներ հանձնելով հրաժեշտ տալու։ 

Ցույցի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանության աշխատակիցների հետ: Վերջիններս ցուցարարներից պահանջել են անցնել մյուս մայթ՝ շենքի ներսում ընթացող աշխատողներին չխանգարելու նպատակով։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպյանը հայտնել է, որ իրենց պահանջը բխում է Հանրահավաքների ազատության մասին ՀՀ օրենքից։

Ակտիվիստների մերժումից հետո ոստիկանները հրելով հեռացրել են նրանց ԵԱՀԿ գրասենյակի շենքի մետից: Ցուցարարները սկսել են վանկարկել «ամոթ, ամոթ» և կարմիր քարտեր են ցույց տվել նաև ոստիկաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում