Մեկնարկում է «Ժառանգության» հանրահավաքը. Ա.Ղուկասյանը նույնպես եկել է Ազատության հրապարակ

Ազատության հրապարակում քիչ հետո կմեկնարկի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նա խոստացել էր մանրանասները ներկայացնել այսօրվա հանրահավաքում:

Այս պահին հրապարակն այնքան էլ մարդաշատ չէ: Նշենք, որ այսօր հանրահավաքին մասնակցելու է եկել նաև նախագահի թեկնածու, ողջ քարոզարշավի ընթացքում հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում