Զավեն Բադոյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»
01/12/2016 19:30
Նմանատիպ
«Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն այսօր պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ:
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ համաձայնագիրը նախատեսված է 1․5 տարվա համար։ Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանն արդեն այսօր «Ալաշկերտ» մարզադաշտում մասնակցել է նոր թիմի մարզմանը:
«Ալաշկերտի» մարզումներին մասնակցում է նաև հարձակվող Գևորգ Նռանյանը: Վերջինիս կարգավիճակը կհստակեցվի մոտ ժամանակներս:
Ավելի վաղ Զավեն Բադոյանը Sport.Times.am-ին տված հարցազրույցում խոսել էր «Բանանցից» հեռանալու պատճառների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում