Հ.Խուրշուդյան. «Ժողովուրդն իրականացրել է ընտրական հեղափոխություն, մենք իրականացնելու ենք սահմանադրական հեղափոխություն»

Ազատության հրապարակում ելույթ են ունենում Ժառանգության ներկայացուցիչները: Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթի խոսքում ներկայացրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք արձանագրել էր իրենց շտաբը:

«Փետրվարի 18-ին ժողովուրդն իրականացրել է ընտրական հեղափոխություն, իսկ այժմ մենք իրականացնելու ենք սահմանադրական հեղափոխություն: Կառուցելու ենք հարուստ և արդար ինքիշխան պետություն»,- նշեց, Հ. Խուրշուդյանը:

Ելույթներն ընդմիջվում են «Հայաստան» կոչերով:

Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքին տեղեկացրեց, որ Շիրակի մարզպետը հրաժարական է ներկայացրել՝ մեկնաբանելով, որ ցավալի է, որ մեր երկրում մարզպետները պաշտոնից հրաժարվում են նրա համար, որ իրենց կուսակցական պարտականությունները լավ չեն իրականացրել, և որ առաջին անգամ ժողովրդի կամքն է արտահայտվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում