Ա.Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Ր.Հովհաննիսյանից՝ հանրությանը միավորելու համար

«Այս շինծու ընտրությունները հերթական անգամ մեզ հիասթափեցերցին, որովհետև մենք տեսանք, որ պետությունը ի զօրու չէ լինել արդար ու ազնիվ իր քաղաքացիների հետ: Շինծու ընտրությունները միաժամանակ հարթակ դարձան և ողջ հանրությունը կարողացավ համախմբվել»: Այս մասին ազատության հրապարակում ելույթ ունենալով ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Նա շնորհակալություն հայտնեց «Ժառանգության» առաջնորդից, որ վերջինս կարողացավ միավորել հանրությանը.

«Դա դեռ հաղթանակ չէ, այլ առաջին քայլն է դեպի հաղթանակը: Պետությունը պետք է ճանաչի, որ իր կողմից անօրինական ընդունված որոշումը չի ընդունվի հանրության կողմից, որն էլ կհայտարարի քաղաքացիական անհնազանդության մասին: Իհարկե մենք ունենք պատերազմի սպառնալիք, բայց մեր միակ գործիքը անհնազանդությունն է’ չճանաչել ապօրինի իշխանությունն ու դրա որոշումները: Դա մենք այսօր, վաղը և մյուս օրերին պետք է հասկացնենք իշխող կուսակցությանը և հասկացնենք, որ դա կլինի անհնազանդության սկիզբը, իսկ իրենց’ վերջը»,- հայտարարեց Ա.Ղուկասյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում