Facebook-ը ծրագրեր է մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման համար
Նմանատիպ
Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն արհեստական ինտելեկտի տարրերով ծրագրեր են մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման եւ արգելափակման համար: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտնել է The Wall Street Journal թերթը:
Հրատարակությունը նշում է, որ ծրագրային միջոցները, մասնավորապես, նախատեսված են սոցցանցում կանխահայտորեն սուտ նորությունների, ինչպես նաեւ բռնության տեսարաններ բովանդակող տեսագրությունների տարածումը կանխելու համար: Դա վերաբերում է նաեւ իրական ժամանակի ռեժիմով հեռարձակվող տեսագրություններին: Այս մշակումներում կարեւոր դեր է խաղում ֆրանսիացի մաթեմատիկոս Յան Լեկունը, որը ներկայում Facebook-ում գլխավորում է արհեստական ինտելեկտի սկզբունքներ օգտագործող ծրագրերի ստեղծման բաժինը:
Ինչպես գրել է հրատարակությունը, Մենլո Փարք քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած խորհրդաժողովում հետազոտողը խոստովանել է, որ հիշյալ միջոցների կիրառմամբ տեղեկատվության ֆիլտրումը կարելի է համեմատել գրաքննության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում