Զուրաբյանին մնում է միայն հայհոյել Րաֆֆիին ու Նիկոլին

Երևանի «Ազատության» հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքը վերջնականապես հաստատեց և ամրապնդեց Րաֆֆի Հովհաննիսյան-Նիկոլ Փաշինյան դաշինքը: Ավելին՝ այս ֆորմատին միացավ նաև Դաշնակցությունը, ինչը էլ ավելի բազմաբնույթ, իսկ ինչ-որ տեղ նաև հետաքրքիր է դարձնում հրապարակում ձևավորվող շարժումը: Ու թեև ակնհայտ է, որ քաղաքական բազում հակասությունների մեջ գտնվող այս մարդկանց դաշինքը երկար չի կարող գոյատևել, այնուամենայնիվ այն լուրջ սպառնալիք է հանդիսանում որոշ քաղաքական ուժերի համար: Օրինակ, նոր ձևավորվող (կամ իր մայրամուտն ապրող) Հայ Ազգային Կոնգրեսի համար, որտեղ երկու Լևոնները դեռ շարունակում են հեղափոխության սցենարներ մշակել:

ՀԱԿ-ում իհարկե հասկանում են, որ Րաֆֆին և Նիկոլը այս պահին սպառում են 2007-2008 թվականին կուտակած այն «բողոքական ռեսուրսը», որը պետք է դառնար իրենց նոր կուսակցության հիմնական շարժիչ ուժը: Հասկանում են, բայց ոչինչ չեն կարող անել: Եվ եթե Լևոններից ավագը բավարար իմաստնություն և կյանքի փորձ ունի համբերատար սպասելու Րաֆֆիի շարժման անկմանը, ապա նրա կցորդը բավական նյարդայնացել է և իր կողմնակիցների զայրույթն ու ատելությունը ամբողջությամբ ուղղել «Ազատության» հրապարակում կանգնած ժողովրդի և հատկապես նրա առաջնորդների դեմ… 

 

Քաղաքական դիտարկումների բաժին

Հետևեք մեզ նաև Telegram-ում