ՀՀ ՊՆ թիմը հաղթել է «Պատանի հայրենասերների» միջազգային հավաքի մրցույթում

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների թիմը ՌԴ Պերմ քաղաքում ս.թ. փետրվարի 12-23-ը հերթական անգամ մասնակցել է «Պատանի հայրենասերների» միջազգային ամենամյա հավաքին:

Հավաքին մասնակցել են տարբեր պետությունների զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական և ուսումնական հաստատությունների 40 խմբեր:

Ռազմական և մասնագիտական տարբեր բնագավառներ ներառող և մի քանի փուլերով անցկացված մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում