Անհեթեթ վիճակ. Սերժ Սարգսյանին չեն շնորհավորել ոչ ՕԵԿ-ը, ոչ էլ Գեղամյանենք

Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում, նրան վերընտրվելու առթիվ չեն շնորհավորել ոչ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, ոչ էլ այն կուսակցությունները, որոնց ղեկավարները ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել են պատգամավոր: Ոչ Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ն, ոչ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն, ոչ էլ անգամ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ծպտուն չեն հանում’ այդպես անուղղակի ընդունելով, որ այս նախագահական ընտրությունները ևս կեղծված են: Փոխարենը Սարգսյանին շնորհավորել են Ռամկավար ազատական և Սեդրակ Աճեմյանի Հնչակյան կուսակցությունները: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ այդ երկու ավանդական կուսակցությունների ստվերային «համակարգողը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որն էլ հիմա ջանք ու եռանդ չի խնայում Ս. Սարգսյանին հաճոյանալու և այդպես վարչապետի պաշտոնը պահելու համար: Գրում է «Ժոովուրդը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում