«Բարևի հեղափոխություն»-ը հասավ նաև Աշտարակ

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, երեկ հայտարարածի համաձայն, սկսել է իր հաղթարշավը տանել Հայաստանի տարբեր քաղաքներում:

Այն արդեն տեղի ունեցավ Աշտարակ քաղաքում, այսօր դեռ սպասվում է հանդիպումներ ժողովրդի հետ Վանաձորում և Գյումրիում:

eMedia.am-ի հաղորդմամբ՝ Աշտարակում Րաֆֆի Հովհաննիսյանը նախ մտել է քաղաքապետարան, որտեղ հանդիպել է քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ, ում հարցրել է, թե ինչու՞ է քաղաքապետարանի շենքում տեղակայված ՀՀԿ–ի շտաբը, որին ի պատասխան քաղաքապետը հայտնել է, որ շտաբը վաղուց է գտնվում այդտեղ։

«Առաջարկում եմ, որ այսուհետ երբևիցե որևէ կուսակցության գրասենյակ չգտնվի պետական կառույցներում՝ լինի դա ՀՀԿ–ի, թե Ժառանգության»,– ասել է Րաֆֆի Հոհաննիսյանը։

Նա այնուհետև հանդիպել է քաղաքի բնակիչներին և շնորհավորել նրանց հաղթանակի կապակցությամբ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում