ԼՂՀ ՊԲ. Ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է
23/02/2013 15:01
Նմանատիպ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Արցախի կողմից հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
Այն մասին հաղորդում են ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում