Ր.Հովհաննիսյան. «Թող ոչ մեկը քաղաքացուն չսպառնա»

Շարունակելով «Բարևի հեղափոխությունը»՝ Րաֆֆի հովհաննիսյանն չնախատեսված կանգառ է արել նաև Ապարանում:

Նա նախ այցելել է Ապարանի հիվանդանոց, որտեղ քարոզարշավի օրերին օրենքի խախտում էր հայտնաբերել (հիվանդանոցի դռանը փակցված էր եղել Սերժ Սարգսյանի պաստառը): Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել, որ հետևելով օրենքին պաստառը հեռացվել է:

Երբ ապարանցիները սկսել են խմբվել Ր.Հովհաննիսյանի շուրջ, ոստիկանները փորձել են խոչընդոտել, ինչին ի պատասխան Արմեն Մարտիրորսյանը մեջբերել է օրենքը, ըստ որի՝ իրենք իրավունք ունեն հավաքվել, քանի որ այդ տարածքում 99 մարդուց ավելի մարդ չկա:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում հիշեցրեց 1918թ.-ի ապարանցիների սխրանքները՝ նշելով. «Հաջորդ անգամ ոչ մի ոստիկան ժողովրդին չի վախեցնելու։ Թող ոչ մեկը քաղաքացուն չսպառնա։ Ապարանը փրկեց Հայաստանը, և հիմա Ապարանը որոշում է նորից փրկել Հայաստանը»։

Այժմ ժառանգականները Սպիտակում են: Ր.Հովհաննիսյանն այցելել է Սպիտակի գերեզմանոց՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում