Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում հավաքված մարդկանց կեսից ավելին Կոնգրեսի անդամներն են

«Միջազգային հանրությունն օրհնել է Սերժ Սարգսյանին»: Այս մասին ՀՀՇ համագումարում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ տեսակետ հայտնելով, որ Սերժ Սարգսյանը լիովին ձեռնտու է գերտերություններին:

«Սերժ Սարգյանը չի ընտրվել, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- համոզված է Լ.Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր Պետրոսյանը նաև նշել է, որ Ազատության հրապարակում ինքը դեռևս միան խոսքեր և ճառել է տեսնում, բայց ոչ գործ:

«Պետք է հետևենք զարգացումների, և եթե տեսնենք, որ լուրջ ճանապարհով են գնում, կմիանանք ժողովրդին: Պետք է նաև փաստել, որ հիմա էլ հրապարակում հավաքված մարդկանց կեսից ավելին Կոնգրեսի անդամներն են», – նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում