ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն Է բռնել Apple-ի հետ վեճում
Նմանատիպ
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն Է բռնել արտոնագրերի խախտման շուրջն Apple-ի հետ վեճում, տեղեկացնում Է The International Business Times-ին:
Գերագույն դատարանի ութ դատավորները գործը վերանայման են ուղարկել ստորադաս ատյան: Ավելի վաղ վերաքննիչ դատարանը վճռել Էր Samsung-ից 399 միլիոն դոլար բռնագանձել այն բանի համար, որ նրա արտադրանքի դիզայնը «պատճենում Է» iPhone-ին եւ դրանով իսկ խախտում Apple-ի արտոնագրերը:
Apple-ը Samsung-ի դեմ հայց Էր հարուցել 2011 թվականին՝ պնդելով, որ ընկերությունը պատճենել Է ինչպես գործառական համակարգի դիզայնը (ինտերֆեյսը, իկոնների դասավորությունն աշխատանքային սեղանին), այնպես Էլ սմարթֆոնների ապարատային կողմը: Apple-ին հաջողվել Էր դատավարությունները Samsung-ից շահել երկու դատական ատյաններում, այն ժամանակ դատարաններն iPhone-ի հետ նմանություն Էին գտել կորեական արտադրողի 11 մոդելներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում