Յուրաքանչյուրն ունի իր հատուկ կոչումը
Նմանատիպ
Վիկտոր Էմիլ Ֆրանկլը (26.03.1905 – 02.09.1997 թթ.) եղել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան և նյարդաբան, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի նախկին կալանավոր: Հայտնի է որպես լոգոթերապիայի հիմնադիր:
Յուրաքանչյուրն ունի իր հատուկ կոչումը: Յուրաքանչյուր մարդ անփոխարինելի է, իսկ նրա կյանքն անկրկնելի է: Եվ դրա համար յուրաքանչյուր մարդու առաջադրանքը նույնքան բացառիկ է, որքան այդ առաջադրանքը կատարելու հնարավորությունը:
Վերջիվերջո, մարդը ստեղծել է Օսվենցիմի գազախցերը, սակայն մարդը եղել է նաև այն, ով, չկորցնելով արժանապատվությունը, մտել է այդ գազախցերը` աղոթքը շուրթերին:
Ուրախությունը գալիս է մեր կյանք, երբ մենք ունենք զբաղմունք, ունենք սիրած էակ և ունենք մի բան, որի վրա կարող ենք հույս դնել:
Մարդուց կարելի է խլել ամենը` բացի մի բանից` մարդկային ազատություններից ամենավերջինը` ցանկացած հանգամանքի նկատմամբ իր վերաբերմունքն ընտրելու, իր ուղին ընտրելու ազատությունը: