Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հանդիպու՞մ է որոնում Սերժ Սարգսյանի հետ

Եթե պետք լինի ես ինքս մի անգամ էլ կգնամ, եթե նա ինձ ասելիք ունենա: Ես նրան առաջարկեցի փոխզիջումների գնալ, նա մերժեց: Այս մասին ռուսաստանյան Lenta.ru գործակալությանը ասել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը իրեն պաշտոն է առաջարկել՝ Րաֆֆին ասել է. «Ոչ, ոչ, ոչ, մենք դա չենք քննարկել, ես էլ չեմ առաջարկել»:

Ռուս ընթերցողների համար Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտել է նաև իր հետագա պայքարի մարտավարությունը. «Մենք կգնանք քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և Հայաստանը կվերադարձնենք ժողովրդին: Իշխանությունը պիտի հասկանա, որ ժողովրդի շնորհավորանքներն ավելի կարևոր են, քան Վլադիմիր Պուտինի կամ Ֆրանսիայի նախագահի», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում