Չեխահայ համայնքի ներկայացուցիչներն առգրավել են ադրբեջանական քարզչական նյութերը
Նմանատիպ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի կենտրոնական հրապարակներից մեկում այսօր Չեխիայում Ադրբեջանի դեսպանության, ադրբեջանա-չեխական միության կողմից՝ մի շարք ազերի գործարարների և Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ անց է կացվում հիշատակի միջոցառում՝ նվիրված Խոջալիի դեպքերի 21-ամյա տարելիցին: Հրապարակի անկյուններից մեկում տեղադրվել են 2 վրաններ, որի կողքին բարձրացվել Ադրբեջանի դրոշը: Ի տարբերություն 2012թ. ձախողված միջոցառման, որն ավելի առևտրական-գովազդային ակցիա էր, վրաններից մեկում բաժանում են միայն անվճար քաղցրավենիքներ, հյութեր, թեյ ու հյութի գովազդային բուկլետներ, մյուսում՝ Խոջալուի դեպքրեի վերաբերյալ ստահոդ քարոզչական նյութեր:
Վրանում և մոտակայքում թվով 6-7 ադրբեջանցի ուսանողներ անցորդներին են ծուլորեն բաժանել վաղօրոք պատրաստված քարոզչական բուկլետներ:
Ակցիան սկսելուն պես հայ համայքի մի քանի ներկայացուցիչներ սկսել են վրանի կողքին անցորդներին բաժանել Խոջալուի իրադարձությունների մասին իրականությունը ներկայացնող չեխերենով պատրաստված թռուցիկներ և «Խոջալու. քարոզչություն ողբերգության միջոցով» բրոշյուրը:
Հայ համայնքի ակտիվիստները նախորդ տարվա պես մտել են ադրբեջանցիների վրանը և նշված նյութերը բաժանել նաև այնտեղ, այդ թվում նաև միջոցառման կազմակերպիչներին և լուսանկարել դա: Նրանց հաջողվել է նաև առգրավել ադրբեջանական քարոզչական նյութերի զգալի մասը, ապա հանել նաև վրանի մուտքի մոտ փակցրած պաստառներից մի քանիսը: Հայ համայնքի ակտիվիստները ադրբեջանցիներին վրանների ներսում ներկայացրել են Խոջալուի դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը: Իրավիճակի վերահսկղությունը ամբողջությամբ կորցրած ադրբեջնցիները ոստիկանություն են կանչել, որը, սակայն, փաստել է, որ հայերի գործողություններում որևիցե օրինախախտում չկա, սակայն իրավիճկաի սրումից խուսափելու համար հերթապահություն է սահմանել:
Քարոզչական ակցիայում ներգրավված ազերի ուսանողների խուճապը դադարեցնելու և վերջիններիս ոգևորելու համար ակցիայի վայր են ժամանել Պրահայում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցները, որոնք փաստացի հայտնվել են հայերի կողմից շրջապատված վրաններում՝ առանց քարոզչական որևիցե գործողություն իրականացնելու հնարավորության:
Ընհանուր առմամբ հայերի կողմից բաժանվել է շուրջ 700 թռուցիկ և մի քանի տասնյակ բրոշյուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում