Ս.Դարբինյանի հրաժարականի հարցը կքննարկվի առաջիկայում

«Որոշ լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում շրջանառվում է, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը պաշտոնից արդեն հրաժարական է տվել: Մինչդեռ այդ հարցը կքննարկվի առաջիկայում»: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, թե «Իշխանությունների դեմքը փոխվում է»՝ տեղեկություն տրամադրելով, թե Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տվել:

Times.am-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանի օգնական Էդիկ Հովսեփյանը հերքել է այդ տեղեկատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում