Փոքրիկ Իչային մարմնավորող Սպարշ Խանչանդանին` տարիներ անց (լուսանկարներ)

Մենք շարունակում ենք մեր ուշադրության կիզակետում պահել ձեր կողմից այդքան սիրված «Մերժվածը» հեռուստասերիալը:

Արդեն ներկայացրել ենք ֆիլմի սիրված դերասաններ Թինա Դատային, Նանդիշ Սանդուին եւ Ռաշմի Դեսաիին:

Սակայն հեռուստասերիալի երկրպագուները կհիշեն, որ մինչ Թինա Դատան կմարմնավորեր հասուն Իչակիին` սիրված հերոսուհուն մանկության շրջանում մարմնավորում էր մեկ այլ դերասանուհի: Այդ գեղեցիկ փոքրիկն այսօր արդեն 16 տարեկան է:

Ի դեպ, աղջկա համար այս դերը եղել է դեբյուտային եւ միանգամից այդքան հաջողություն է նրան բերել: Նրան նկատել են նաեւ Հոլիվուդում` հրավիրելով նկարահանվել Լյուսի Լյուի «Մինա. Երկնքի կեսը» ֆիլմում:

2010 թ-ին հնդկական հեռուստատեսության կողմից Սպարշն արժանացել է «Gr8! Young Achievers» մրցանակի:

Ինչպիսի՞ն է փոքրիկ Իչան տարիներ անց: Ներկայացնում ենք դերասանուհու լուսանկարներից մի քանիսը:

NEWS.am STYILE

Հետևեք մեզ նաև Telegram-ում