Ուսանողները դասադուլ են անում

Մի խումբ ուսանողներ, նախապես հայտարարվածի համաձայն, արդեն սսկել են դասադուլը և Երևանի պետական համալսարանի կենտրոնական շենքի մոտ:

Դասադուլի մասնակիցների թիվն աճում է՝ չնայած դասախոսների հորդորներին, որ դադարեցնեն այն ու չխանգարեն մյուս ուսանողներին։ Բողոքող ուսանողները նշում են, որ իրենց բարձրախոսով հայտարարություններն անում են դասամիջոցներին, որպեսզի չխանգարեն դասերը:

Ուսանողներն ունեն նարնջագույն թևկապներ, ինչպես նաև պատրաստել են «Վերջ կեղծ ընտրություններին», «Ոտքի բոլորը», «Ազատ ուսանող» կոչերով և պաստառներով:

Բողոքի ակցիան վերահսկվում է ոստիկանության կողմից: Տեղում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում