Ուսանողներին թույլ չեն տվել մտնել Տնտեսագիտական համալսարան
Նմանատիպ
ԵՊՀ-ում ցույց անող ուսանողները երթով շարժվեցին դեպի Տնտեսագիտական համալսարան: Նրանք մտադիր են անցնել Երևանյան բոլոր բուհերի մոտով:
Տնտեսագիտական համալսարանի մի քանի ուսանող խոչընդոտել են ակցիայի մասնակիցների մուտքը համարսարանի բակ, ինչի ի պատասխան ակտիվիստներից մեկը հայտարարեց, որ փաստորեն համալսարանը բերդ է և դռները փակելով ուսնողներին թույլ չեն տալիս դուրս գալ համալսարանից:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Ակցիայի մասնակից երիտասարդները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
ԿԳՆ-ից հայտնել են, որ բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում